Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հաշվի առնելով կադաստրի կոմիտեում հաշվառված, չափագրման տվյալների մուտքագրման 20244YADJH, ծածկագիրը և հիմք ընդունելով Մանուկ Սարգսի Սարգսյանի, Շողիկ Մայիսի Սարգսյանի, Հռիփսիմե Մանուկի Սարգսյանի և Հակոբ Մանուկի Սարգսյանի դիմումը՝ իրենց պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հովտամեջ գյուղի Մ․Նալբանդյան փողոց 34 բնակելի տուն հասցեում կառուցված ինքնակամ շինությունները օրինականացնելու համար, կառույցը չի հակասում քաղաքաշինական նորմերը և չի առաջացնում սերվիտուտ, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների՝ ծրագրի պայմաններին.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Օրինականացնել քաղաքացիներ Մանուկ Սարգսի Սարգսյանին, Շողիկ Մայիսի Սարգսյանին, Հռիփսիմե Մանուկի Սարգսյանին և Հակոբ Մանուկի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հովտամեջ գյուղի Մ․Նալբանդյան փողոց 34 բնակելի տուն հասցեում գտնվող /իրավունքի պետական գրանցման վկայականի N 037153 / 04-060-0016-0006 կադաստրային ծածկագրով 0,1372 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված ընդամենը 138,3 քմարտաքինմակերեսովինքնակամշինությունները, / 137 քմ մակերեսով բնակելի տուն, կառուցված՝ 2018թ., 1,3 քմ մակերեսով աստիճան, կառուցված՝ 2003թ․/, ինչպես նաև առկա է 1 ինքնակամ բացված դուռ, 1 պատուհան և 1 բացվածք․/։
2. Ինքնակամ կառույցների օրիկանացման համար սահմանված վճարը կազմում է 170832 /մեկ հարյուր յոթանասուն հազար ութ հարյուր երեսուներկու/ ՀՀ դրամ։
3. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը Մանուկ Սարգսի Սարգսյանը /անձնագիր ՝ AP0478013, տրված 25.07.2016թ, 057–ի կողմից/, Շողիկ Մայիսի Սարգսյանը /անձնագիր ՝ AS0285245, տրված 17.07.2018թ, 057–ի կողմից/, Հռիփսիմե Մանուկի Սարգսյանը /անձնագիր ՝ AV0560764, տրված 13.12.2022թ, 057–ի կողմից/ և Հակոբ Մանուկի Սարգսյանը /անձնագիր ՝ AV0566695, տրված 16.12.2022թ, 057–ի կողմից/պետք է 60-օրյա ժամկետում վճարի Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական եկամուտների 900325188150 հաշվեհամարին՝ 170832 /մեկ հարյուր յոթանասուն հազար ութ հարյուր երեսուներկու/ ՀՀ դրամ, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
4.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստան Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
5. Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հովտամեջ գյուղի 04-060-0016-0006 կադաստրային ծածկագրով հողամասին տալ նոր հասցե՝ Արմավիրի մարզ Խոյ համայնք գյուղ Հովտամեջ, Մ․Նալբանդյան փողոց 34 բնակելի տուն:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: