Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդհոդվածի առաջին մասի 24-րդկետով, հաշվի առնելով այն, որ բնակելի տունը և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունները բավարարում են <<Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀայաստանիՀանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջները, բնակելի տունը և շենք-շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, կառույցները չեն հակասում քաղաքաշինական նորմերը և չեն առաջացնում սերվիտուտ, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, հիմք ընդունելով այն, որ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած գյուղի բնակիչ Սոնա Ասատուրի Մկրտչյանը դիմել է Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած գյուղի 21-րդ փողոց թիվ 20 բնակելի տուն /04-014-0050-0017 կադաստրային ծածկագիր /հասցեում գտնվող իրեն պատկանող / ըստ Արմավիրի մարզի Աարագած համայնքի տնտ. N 3/249 գրքի քաղվածքի և սեփականաշնորհման հանձնաժողովի 1991 թվականի մարտի 31-ի N 6 որոշման/ 0,11 հա հողամասի և նրա վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ իրավունքները վերականգնելու խնդրանքով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած գյուղի 21-րդ փողոց թիվ 20 բնակելի տուն /04-014-0050-0017 կադաստրային ծածկագիր /գույքային միավորների նկատմամբ քաղաքացի Սոնա Ասատուրի Մկրտչյանի /ծնված 13.07.1941թ/ գույքային իրավունքները՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը օրինական 0,11 հա և դրան կից 0,0114 հա ավել օգտագործվող հողամասի վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ / բնակելի տուն կ/նկուղ՝ 113,4 ք/մ մակերեսով կառուցված 1967թ.,բնակելի տուն 1-ին հարկ՝ 143,9 ք/մ մակերեսով կառուցված 1967թ., բնակելի տուն 2-րդ հարկ՝ 24,8 ք/մ մակերեսով կառուցված 1999թ., ծածկած մուտք 1-ին հարկ՝ 23 ք/մ մակերեսով կառուցված 1967թ., ծածկած մուտք կ/նկուղ՝ 6,6 ք/մ մակերեսով կառուցված 1967թ., ծածկ՝ 10,6 ք/մ մակերեսով կառուցված 1999թ., պարիսպ՝ 7,8 ք/մ մակերեսով կառուցված 1970թ. և աստիճաններ՝ 2,2 ք/մ մակերեսով կառուցված 1999թ./։
2.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան որակավորում ստացած անձի կողմից:
3.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեին գրանցել Սոնա Ասատուրի Մկրտչյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի, հողամասում առկա բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
4. Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած գյուղի 04-014-0050-0017 կադաստրային ծածկագրով հողամասին տալ նոր հասցե՝ Արմավիրի մարզ Խոյ համայնք գյուղ Արագած, 21-րդ փողոց թիվ 20 բնակելի տուն:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: