Այսօր: Չորեքշաբթի, 19 Նոյեմբերի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 116
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1083-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 նոյեմբերի 2025 թվականի N 1083-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-ի N 919-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> 37-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ  հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, <<Անշարժ գույքի հարկով  հարկման  նպատակով  անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման  կարգը սահմանելու մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքով, հաշվի առնելով կադաստրի կոմիտեում  հաշվառված, չափագրման տվյալների մուտքագրման 2024RNHL2V, ծածկագիրը և հիմք ընդունելով Վարուժան Ուլյանի Կարապետյանի, Արտուշ Ուլյանի Կարապետյանի և Գայանե Դորիկի Մուրադյանի դիմումը՝ իրենց պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք գյուղի Ե. Չարենցի փողոց թիվ 23/1 բնակելի տուն հասցեում կառուցված ինքնակամ շինությունները օրինականացնելու  համար, կառույցը չի հակասում քաղաքաշինական նորմերը և չի առաջացնում սերվիտուտ, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների՝ ծրագրի պայմաններին.

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

 

 1. Օրինականացնել քաղաքացիներ Վարուժան Ուլյանի Կարապետյանին, Արտուշ Ուլյանի Կարապետյանին և Գայանե Դորիկի Մուրադյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի  մարզի Խոյ համայնքի Ծաղկունք գյուղի Ե. Չարենցի փողոց թիվ 23/1 բնակելի տուն հասցեում գտնվող 04-052-0008-0007 կադաստրային ծածկագրով 0,21 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված  ընդամենը 85,45 քմարտաքինմակերեսովինքնակամշինությունները, / 6,9 քմ մակերեսով աստիճանահարթակ, կառուցված՝ 2020թ., 58 քմ մակերեսով ծածկ, կառուցված՝ 2020թ/, 20,25 քմ մակերեսով թոնրատուն, կառուցված՝ 2020թ/ և 0,3 քմ մակերեսով պարիսպ, կառուցված՝         2020թ

2. Ինքնակամ կառույցների օրիկանացման համար սահմանված վճարը կազմում է  121510 /մեկ հարյուր քսանմեկ հազար հինգ հարյուր տասը /
 ՀՀ դրամ։

3. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը  Վարուժան Ուլյանի Կարապետյանը /անձնագիր՝ AX0605978, տրված 27.01.2025թ, 057–ի կողմից/, Արտուշ Ուլյանի Կարապետյանը /ն/ք՝ 008870503, տրված 24.03.2016թ, 057–ի կողմից/  և Գայանե Դորիկի Մուրադյանը /ն/ք՝ 015973662, տրված 14.05.2024թ, 048–ի կողմից/ պետք է  60-օրյա ժամկետում վճարի Արմավիրի մարզի  Խոյ համայնքի վարչական եկամուտների 900325188150 հաշվեհամարին՝ 121510 /մեկ հարյուր քսանմեկ հազար հինգ հարյուր տասը /  ՀՀ դրամ, չվճարելու դեպքում որոշումը համարել      ուժը   կորցրած:

4.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:

5. Արմավիրի մարզի Խոյ համայնքի  Ծաղկունք գյուղի  04-052-0008-0007 կադաստրային ծածկագրով հողամասին տալ նոր հասցե՝ Արմավիրի մարզ Խոյ համայնք գյուղ Ծաղկունք,  Ե. Չարենցի փողոց թիվ 23/1 բնակելի տուն:

6.Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 2025 թվականի սեպտեմբերի 30-ի
<<
ԻՆՔՆԱԿԱՄ  ԿԱՌՈՒՑԱԾ  ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ  22-ի  N 844-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> թիվ 919-Ա որոշումը:

 

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման  պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(27.84 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner