Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդհոդվածի առաջին մասի 24-րդկետով, հաշվի առնելով այն, որ բնակելի տունը և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունները բավարարում են <<Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀայաստանիՀանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջները, բնակելի տունը և շենք-շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, կառույցները չեն հակասում քաղաքաշինական նորմերը և չեն առաջացնում սերվիտուտ, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, հիմք ընդունելով այն, որ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Շահումյան գյուղի բնակիչ Սամվել Վոլոդյայի Մաթևոսյանը դիմել է Արմավիրի մարզի Խոյ համայնքի Շահումյան գյուղի Ի․ Հարությունյան փողոց թիվ 65 բնակելի տուն /04-077-0009-0002 կադաստրային ծածկագիր /հասցեում գտնվող իրեն պատկանող / 02 հոկտեմբերի 1989 թվականին տրված տեխնիկական անձնագիր/, 0,16 հա հողամասի և նրա վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ իրավունքները վերականգնելու խնդրանքով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Շահումյան գյուղի Ի․ Հարությունյան փողոց թիվ 65 բնակելի տուն /04-077-0009-0002 կադաստրային ծածկագիր /գույքային միավորների նկատմամբ քաղաքացի Սամվել Վոլոդյայի Մաթևոսյանի /ծնված 17.02.1951թ․/, գույքային իրավունքները՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը օրինական 0,16 հա և դրան կից 0,03 հա ավել օգտագործվող հողամասի վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ / բնակելի տուն 1-ին հարկ՝ 73,1 ք/մ մակերեսով կառուցված 1987թ/., Ծածկ՝ 99,7 ք/մ մակերեսով կառուցված 1987թ., Ավտոտնակ՝ 24,1 ք/մ մակերեսով կառուցված 1987թ., բնակելի տուն 2-րդ հարկ՝ 186,1 ք/մ մակերեսով կառուցված 1987թ., բաց պատշգամբ՝ 28,4 ք/մ մակերեսով կառուցված 1987թ. և պարիսպ՝ 0,5 ք/մ մակերեսով կառուցված 1987թ/
2.Ընդհանուր սահմանազատված 0,2648 հա հողամասից 0,0748 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը ուղղակի վաճառքի միջոցով 913310 /իննը հարյուր տասներեք հազար երեք հարյուր տասը / ՀՀ դրամ կադաստրային արժեքով օտարել բնակիչ Սամվել Վոլոդյայի Մաթևոսյանին սահմանված վճարը պետք է վճարել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Շահումյան գյուղի ֆոնդային եկամուտների 900325186139հաշվեհամարին և նրա հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները՝ պետական գրանցման ։
3.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան որակավորում ստացած անձի կողմից:
4.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեին գրանցել Շահումյան գյուղի բնակիչ Սամվել Վոլոդյայի Մաթևոսյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի, հողամասում առկա բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
5. Արմավիրի մարզի Խոյ համայնքի Շահումյան գյուղի04-077-0009-0002 կադաստրային ծածկագրով հողամասին տալ նոր հասցե՝ Արմավիրի մարզ Խոյ համայնք գյուղ Շահումյան, Ի․ Հարությունյան փողոց թիվ 65 բնակելի տուն:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: