Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 136-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՆԵԼԼԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄ ԱՐՄԻՆԵ ՄԵՍՐՈՊՅԱՆԻ՝ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՆԻՍՏԵՐԻՑ ԵՎ ՔՎԵԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԲԱՑԱԿԱՅԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Խոյ համայնքի ավագանու կանոնակարգի դրույթներով, հաշվի առնելով այն փաստը, որ Խոյ համայնքի ավագանու կողմից գումարված 2024 թվականի առաջին նստաշրջանի նիստերից և քվեարկություններից բացակայելու պատճառների վերաբերյալ Խոյի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի 2024 թվականի սեպտեմբերի 27-ի ծանուցմամբ ներկայացված ժամկետում Արմինե Մեսրոպյանի կողմից չի ներկայացվել համապատասխան փաստաթղթերը, ավելին՝ Խոյ համայնքի ավագանու նիստերից բացակայելու պատճառների մասին Արմինե Մեսրոպյանը երբևէ չի տեղեկացրել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին, ինչն արձանագրվել է նաև գումարված նիստերի վերաբերյալ կազմված ավագանու նիստերի արձանագրություններում

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ավագանու կողմից 2024 թվականին գումարած առաջին նստաշրջանի ընթացքում 2024 թվականի փետրվարի 13-ի, մարտի 15-ի, ապրիլի 12-ի, մայիսի 17-ի, հունիսի 21-ի, հունիսի 26-ի ավագանու նիստերից ու քվեարկություններից Խոյ համայնքի ավագանու անդամ Արմինե Մեսրոպյանի բացակայությունները համարել անհարգելի:




ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                       
ՎԱՐԱԶԴԱՏ ԱՆՏՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԵԼԼԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner