ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանս՝ քննության առնելով թիվ 16/25վարչական վարույթի գործը՝ գույքահարկի ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին, պարզեցի, որ քաղաքացի Անահիտ Գարենի Նահապետյանը /հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ,Խոյ համայնք,գյուղ Գեղակերտ, Տիգրան Մեծի փողոց 18տուն /,հանդիսանալով գույքահարկ և փոխադրամիջոցի գույքահարկ վճարող սուբյեկտ, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել հարկերվճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի աշխատակազմի Բյուջետային մուտքերի ապահովման բաժնի 2025 թվականի փետրվարի 18-ի տեղեկանքների հիման վրա 2025 թվականի մարտի 20-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ: Անահիտ Գարենի Նահապետյանին ծանուցում ուղարկվել է /հիմք՝ 24 մարտի 2025 թվական․ թիվ 16 ծանուցումը/ վարչական վարույթի հարուցման մասին: Վերջինիս առաջարկվել է ծանուցումը ստանալուց հետո 3-օրյա ժամկետում ներկայացնել դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և կատարել համայնքի հանդեպ առաջացած հարկային պարտավորությունները:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Անահիտ Գարենի Նահապետյանին ծանուցումը և իրազեկումը ուղարկվելուց հետո, պնդում չի ներկայացվել լսում անցկացնելու անհրաժեշտության մասին, վարչական վարույթի լսում չի անցկացվել:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Համաձայն ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն ծառայություն» Արմավիրի հաշվառման-քննական բաժանմունքի փոխադրամիջոցների հաշվառման տվյալների անփոփ ցուցակից քաղվածքի` Անահիտ Գարենի Նահապետյանը հանդիսանում է MERCEDES-BENZ մակնիշի 35ZU242 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի սեփականատերը։ Տրանսպորտային միջոցի համար 2025 թվականի փետրվարի 18-ի դրությամբ գոյացել է գույքահարկի պարտավորություն, որը 2020 թվականը ներառյալ կազմում է՝ 185939 / հարյուր ութսունհինգ հազար ինը հարյուր երեսունինը/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 141200 /հարյուր քառասունմեկ հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ, տույժ՝ 44739 / քառասունչորս հազար յոթ հարյուր երեսունինը/ ՀՀ դրամ և 2021-2024 թվականը ներառյալ՝ 340800 / երեք հարյուր քառասուն հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 282400 / երկու հարյուր ութսուներկու հազար չորս հարյուր / ՀՀ դրամ, տույժ՝ 58400 / հիսունութ հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ։ Ընդամենը՝ 526739/ հինգ հարյուր քսանվեց հազար յոթ հարյուր երեսունինը/ ՀՀ դրամ։
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
ՀՀ հարկային օրենսգրքի /այսուհետ Օրենսգիրք/ 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են տեղական հարկեր, որոնց տեսակներն են` անշարժ գույքի հարկը և փոխադրամիջոցների գույքահարկը: Օրենսգրքի 239-րդ հոդվածի համաձայն՝ փոխադրամիջոցների գույքահարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների համար սույն բաժնով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից: Օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փոխադրամիջոցների գույքահարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք, բացառությամբ պետական մարմինների, համայնքային կառավարչական հիմնարկների և ՀՀ կենտրոնական բանկի: Օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ կազմակերպությունները և ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարները իրենց պետական գրանցման (հաշվառման) վայրի համայնքի բյուջե են վճարում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ: Հաշվառման (գրանցման) վայրի բացակայության դեպքում ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի` սույն մասում նշված գումարները վճարում են իրենց հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե: Եթե ֆիզիկական անձի հիմնական բնակության վայրը ՀՀ տարածքից դուրս է, ապա փոխադրամիջոցների գույքահարկի` սույն հոդվածում նշված գումարները վճարվում է փոխադրամիջոցի հիմնական գտնվելու վայրի համայնքի բյուջե: Ֆիզիկական անձինք տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար փոխադրամիջոցների գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչև փոխադրամիջոցները տվյալ հարկային տարվատեխնիկական զննության ներկայացնելը: Օրենսգրքի 397-րդ հոդվածի համաձայն՝ հարկային իրավախախտում է համարվում հարկ վճարողի կամ հարկային գործակալի հակաիրավական այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար Օրենսգրքով և (կամ) վճարների վերաբերյալ ՀՀ օրենքներով սահմանված է հարկային պատասխանատվություն: Հարկային պատասխանատվությունը իրավական պատասխանատվության ինքնուրույն տեսակ է, որն ուղղված է պետության ֆինանսական կայունության և ֆինանսական շահերի ապահովմանը՝ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթները խախտելու հետևանքով պետությանը պատճառված նյութական վնասի լրիվ ծավալով հատուցման, հարկային իրավախախտում կատարած հարկ վճարողի նկատմամբ լրացուցիչ պարտավորություն սահմանելու, ինչպես նաև նրան հարկային պարտավորության անհապաղ կատարումը պարտադրելու և հետագա հարկային իրավախախտումները կանխարգելելու միջոցով:
Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` գույքահարկը սեփականության իրավունքով նույն օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար վերը նշված օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից: Նույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` գույքահարկ վճարողներ են համարվում նաև Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում ստեղծված կազմակերպությունները, ՀՀ քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց ՀՀ տարածքում պատկանում է օրենքի 4-րդ հոդվածով սահմանված հարկվող օբյեկտ համարվող գույք։ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` սույն oրենքի իմաuտով գույքահարկով հարկվող oբյեկտ են համարվում շենքերը, շինությունները, փոխադրամիջոցները։ Համաձայն «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի՝ ֆիզիկական անձինք գույքահարկի գումարը նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով համապատասխան բյուջե են վճարում, տվյալ դեպքում Խոյ համայնքի բյուջե, մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ գույքահարկի գումարը վճարվում է`
1) համայնքի վարչական տարածքում գտնվող շինությունների համար` հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե, իսկ համայնքների վարչական տարածքներից դուրս գտնվող շինությունների համար` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
2) հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի համար` գույքահարկ վճարող կազմակերպության գտնվելու (հաշվառման) վայրի համայնքի բյուջե: Փոխադրամիջոցի սեփականատեր համարվող ֆիզիկական անձը գույքահարկը վճարում է իր հաշվառման (գրանցման) վայրի համայնքի բյուջե:
Նշված հաշվառման (գրանցման) բացակայության դեպքում գույքահարկի գումարը վճարում է իր հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե: Եթե ֆիզիկական անձի հիմնական բնակության վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, ապա գույքահարկի գումարը վճարվում է փոխադրամիջոցի հիմնական գտնվելու վայրի համայնքի բյուջե:
«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համաձայն նույն օրենքը խախտելու համար գույքահարկ վճարողները պատասխանատվություն են կրում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը: Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ Հարկային օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 239-րդ, 240-րդ, 241-րդ, 251-րդ, 397-րդ, 400-րդ, 401-րդ հոդվածներով և 447-րդ հոդվածի 1.1-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-4-րդ, 13-րդ և 17-րդ հոդվածներով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Անահիտ Գարենի Նահապետյանից MERCEDEC-BENZ E320 մակնիշի 35ZU242 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի գույքահարկի համար հօգուտՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի բյուջեի գանձել ընդհանուր՝ 526739 /հինգ հարյուր քառասունինը հազար երկու հարյուր տասնյոթ/ ՀՀ դրամ, որից 2020 թվականը ներառյալ 185939 / հարյուր ութսունհինգ հազար ինը հարյուր երեսունինը/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 141200 /հարյուր քառասունմեկ հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ, տույժ՝ 44739 / քառասունչորս հազար յոթ հարյուր երեսունինը/ ՀՀ դրամ և 2021-2024 թվականը ներառյալ՝ 340800 / երեք հարյուր քառասուն հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ, որից ապառք՝ 282400 / երկու հարյուր ութսուներկու հազար չորս հարյուր / ՀՀ դրամ, տույժ՝ 58400 / հիսունութ հազար չորս հարյուր/ ՀՀ դրամ։
2․ Մինչև 2020 թվականը և2021-2024 թվականը ներառյալ գույքահարկի հաշվարկված ապառքը և տույժերը վճարել Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի 900325188028 հաշվեհամարին։ Ստացող՝ ՀՀԱրմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղ:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով` ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավարին, դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարանին` երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի միջոցով: