Այսօր: Շաբաթ, 19 Ապրիլի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 94
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 365-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 ապրիլի 2025 թվականի N 365-Ա

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱԶԴԱՐԱՐՄԱՆ և ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՊ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով  <<Հայաստանի  Հանրապետության  Արմավիրի  մարզի արտակարգ իրավիճակների  հանձնաժողովի>> 11.04.2025թ-ի թիվ 1 որոշումով` Խոյ համայնքի բնակչության պաշտպանության համակարգում պլանային միջոցառումներ անցկացնելու նպատակով Խոյ համայնքի ղեկավարը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

   1. Գործողության մեջ  դնել  ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի <<Աղետների ռիսկի կառավարման>> պլանը.

    2. ՀԱԷԿ-ին հարակից ՆՊՄԻ գոտու բնակավայրերի, ձեռնարկությունների, կազմակերպությունների ղեկավարներին`

- անհապաղ անցնել բնակչության և անձնակազմի պաշտպանության միջոցառումների նախապատրաստմանը (ԱՊՄ բաշխում, պատսպարում, վահանաձև գեղձի արգելափակում):

- կազմակերպել  տարահանման հավաքակետերի ծավալումը, ճշգրտել բնակչության և անձնակազմերի տարահանման հաշվարկները, կազմակերպել տարահանման տրանսպոր-տային միջոցներով ապահովումը:

   4. ՇՊՄՊ գոտու բնակավայրերի, ձեռնարկությունների, կազմակերպությունների ղեկավարներին`

-  անհապաղ անցնելուժ եղացված աշխատանքային ռեժիմի,

-  սահմանել ղեկավար կազմի շուրջօրյա հերթապահություն,

- կազմակերպել պաշտպանված կառավարման կետերի նախապատրաստումը, կապի անհրաժեշտ միջոցներով ապահովումը,

-  վթարային հակազդման ուժերը բերել պատրաստականության,

- կազմակերպել անձնակազմերի և բնակչության ազդարարման ապահովումը` բոլոր հնարավոր միջոցներով և ուժերով:

- կազմակերպել բոլոր տեսակի պաշտպանական կառույցների հարմարեցումը հակաճառագայթային թաքստոցների:

- կազմակերպել  տարահանման հավաքակետերի ծավալումը, ճշգրտել բնակչության և անձնակազմերի տարահանման հաշվարկները, կազմակերպել տարահանման տրանսպոր-տային միջոցներով ապահովումը:

   5. Բոլոր ծառայությունների ղեկավարներին`

- կազմակերպել ծառայության անձնակազմի, ենթակա վթարային հակազդման կազմակերպությունների ղեկավարներիև հակազդող ուժերի ազդարարումը,

- կազմակերպել անձնակազմերի և ուժերի ճառագայթային պաշտպանության ապահովումը  և  ուժերի պատրաստականության բերումը:

 

  5.1.Կապի և ազդարարման ծառայության պետին`

- կազմակերպել անհրաժեշտ լրացուցիչ կապի միջոցների ձեռքբերումն ու կապուղիների ապահովումը,

- ապահովել ազդարարման ավտոմատ համակարգերի անխափան գործունեությունը:

 

  5.2. Բժշկական ծառայության պետին`

կազմակերպել տուժած բնակչության բժշկական օգնության անհրաժեշտ դեղամիջոցների ստացումը, նախապատրաստվել տարահանման հավաքակետերում և միջանկյալ կետերում բժշկական ապահովման իրականացմանը:

 

  5.3. Ինժեներական ծառայության պետին`

 - ցուցաբերել մասնակցություն բնակչության պատսպարման համար պիտանի պաշտպանական կառույցների, նկուղային հարկերի հարմարեցմանը, դրանց պատրաստի վիճակի բերմանը:

 

  5.4. Տրանսպորտային ծառայության պետին`

 - ճշտել ՆՊՄԻ գոտու բնակավայրերի բնակչության տարահանմանը ներգրավվող տրանսպորտային սարքին միջոցների քանակը, նախապատրաստել լրացուցիչ տրանսպորտային միջոցներ /մարդատար, բեռնատար/ տարահանման, տուժածների և հիվանդների տեղափոխման, տարահանվածների գույքի և նյութական արժեքների տեղափոխման, գյուղատնտեսական արտադրանքի պաշարների դուրսբերման նպատակով:

 

  5.5. Բույսերի և կենդանիների պաշտպանության ծառայության պետին`

 - կազմակերպել ռադիոակտիվ աղտոտված գոտուց գյուղատնտեսական կենդանիների և արտադրանքի պաշարների դուրսբերման ուժերի և միջոցների պատրաստականության բերումը:

 

  5.6. Հասարակական կարգի պահպահման ծառայության պետին`

 - պատրաստականության բերել վթարային հակազդման ուժերն ու միջոցները` բնակչության տարահանման հավաքակետերում, տրանսպորտային երթուղիներում և ռադիոակտիվ աղտոտված գոտում գտնվող բնակավայրերում հասարակական կարգիպահպանության, ինչպես նաև այդ բնակավայրերում գույքի և նյութական արժեքների պահպանման կազմակերպման, անցագրային ռեժիմի և պարետային ծառայության կազմակերպման նպատակով,

- նախապատրաստել վերակարգեր` անհրաժեշտության դեպքում բնակչության ազդարարման գոծընթացին մասնակցելու նպատակով:

 

  5.7. Կոմունալ- տեխնկական ծառայության պետին`

 - կազմակերպել կապտաժների և օրվա կարգավորիչ ջրամբարների հերմետիկացումը,

- նախապատրաստել ուժեր և միջոցներ տարահանման միջանկյալ հավաքակայաններում սանիտարական մշակման և տեխնիկայի ապաակտիվացման կետերը ջրով ապահովելու նպատակով:

 

   5.8. Նյութատեխնիկական մատակարարման, առևտրի և սննդի ծառայության պետին`

 - ձեռնարկել միջոցառումներ տուժած բնակչությանը տեղաբաշխման վայրերում կենսա-ապահովման կազմակերպման ուղղությամբ: Կազմակերպել վթարային գոտիների տարահանման տրանսպորտային միջոցների համար անհրաժեշտ վառելիքաքսուքային նյութերի ձեռքբերման և համայնքներ փոխադրման գործընթացը,

 

   6. Տարահանման համայնքային հանձնաժողովի նախագահին`

  - գործողության մեջ դնել <ՀՀ Արմավիրի մարզի Խոյհամայնքիվտանգավոր և քաղաքացիական պաշտպանության խմբին դասվող տարածքներից բնակչության, նյութական և մշակույթային արժեքների տարահանման պլանը>,

  - ծավալել համայնքի տարահանման հանձնաժողովը, ճշտել հանձնաժողովի վարչակազմի համալրվածությունը, անհրաժեշտության դեպքում այն համալրել,

  - նախապատրաստել տարահանման հանձնաժողովի աշխատանքային բոլոր փաստաթղթերը,

  - ստուգել կապը վթարային գոտու բոլոր բնակավայրերի տարահանման մարմինների հետ:

   7.  Սույն որոշումն  ուղարկել  բոլոր կատարողներին:

   8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում արձակման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner