Այսօր: Չորեքշաբթի, 19 Նոյեմբերի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 116
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1084-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 նոյեմբերի 2025 թվականի N 1084-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍՈՊՏԵՄԲԵՐԻ 30-ի N 920-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելով  <<Տեղական     ինքնակառավարման      մասին>>    Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդհոդվածի առաջին մասի 24-րդկետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> 37-րդ հոդվածի 1-ին կետով,հաշվի առնելով այն, որ բնակելի տունը և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունները բավարարում են <<Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք  հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի  մասին>> ՀայաստանիՀանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջները,  բնակելի  տունը և շենք-շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ  հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, կառույցները չեն հակասում  քաղաքաշինական նորմերը և չեն առաջացնում սերվիտուտ, չեն գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և սեփականության  իրավունքի  ճանաչումը  չի  սահմանափակում այլ անձանց իրավունքները, հիմք ընդունելով այն, որ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք գյուղի բնակիչներ Վարուժան Ուլյանի Կարապետյանը, Արտուշ Ուլյանի Կարապետյանը և Գայանե Դորիկի Մուրադյանը դիմել են  Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք գյուղի Ե. Չարենցի փողոց թիվ 23/1 բնակելի տուն /04-052-0008-0007 կադաստրային ծածկագիր /հասցեում  գտնվող իրենց պատկանող / ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր 2025 թվականի հունվարի 30-ի սեղանամատյան 520 / 0.21 հա հողամասի և նրա վրա կառուցված բնակելի տան և բնակելի  նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ իրավունքները վերականգնելու  խնդրանքով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ՝

1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք գյուղի Ե. Չարենցի փողոց թիվ 23/1 բնակելի տուն /04-052-0008-0007 կադաստրային ծածկագիր /գույքային միավորների նկատմամբ քաղաքացիներ Վարուժան Ուլյանի Կարապետյանի /ծնված 09.04.1961թ/, Արտուշ Ուլյանի Կարապետյանի /ծնված 19.07.1964թ/  և Գայանե Դորիկի Մուրադյանը /ծնված 08.09.1971թ/ գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը օրինական 0,21 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ / բնակելի տուն՝  127,3 ք/մ մակերեսով կառուցված 1992թ./։

2.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան  որակավորում  ստացած անձի կողմից:

3.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեին գրանցել Վարուժան Ուլյանի Կարապետյանի, Արտուշ Ուլյանի Կարապետյանի և Գայանե Դորիկի Մուրադյանի սեփականության  իրավունքը  սույն  որոշման  1-ին  կետում  նշված  հողամասի,  հողամասում  առկա բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ և  տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման  վկայական:

4.
 Արմավիրի մարզի Խոյ համայնքի  Ծաղկունք գյուղի  04-052-0008-0007 կադաստրային ծածկագրով հողամասին տալ նոր հասցե՝ Արմավիրի մարզ Խոյ համայնք գյուղ Ծաղկունք,  Ե. Չարենցի փողոց թիվ 23/1 բնակելի տուն:

5.Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 2025 թվականի սեպտեմբերի 30-ի
<<
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ  ՕԳՈՍՏՈՍԻ  22-ի  N 845-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ >> թիվ 920-Ա որոշումը:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(45.38 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner