Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ կետով, հիմք ընդունելով իրավական, սոցիալական, առողջապահության և բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը, սոցիալական աշխատողի կատարած մոնիթորինգը, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի անապահով բնակիչների կողմից ներկայացված դիմումները և համայնքի ղեկավարի փոխարինողի առաջարկությունը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին տրամադրել դրամական օգնություն՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ւժի մեջ է մտնում ընդունման պահից։