Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 35-րդ, 50-րդ կետերով և հիմք ընդունելով Գրիգոր Համլետի Համբարձումյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի վարչական տարածքում գտնվող 04-087-0068-0071 և 04-087-0068-0070 կադաստրային ծածկագրերով անշարժ գույքերը միավորել և տալ մեկ հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, Գեղակերտ գյուղ, Ա․Թամանյան փողոց թիվ 19 տարածք հասցե։
2․Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե՝ պետական գրանցման համար։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։