Այսօր: Հինգշաբթի, 9 Հունվարի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 111
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 22-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հունվարի 2025 թվականի N 22-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ  հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, <<Անշարժ գույքի հարկով  հարկման  նպատակով  անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման  կարգը սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հաշվի առնելով կադաստրի կոմիտեում հաշվառված, չափագրման տվյալների մուտքագրման 2024FVENGA, ծածկագիրը և հիմք ընդունելով Համլետ Նորայրի Հովհաննիսյանի դիմումը՝ իրեն պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ գյուղի Մենուայի փողոց 13 բնակելի տուն հասցեում կառուցված ինքնակամ շինությունները օրինականացնելու համար, կառույցը չի հակասում քաղաքաշինական նորմերը և չի առաջացնում սերվիտուտ, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների՝ ծրագրի պայմաններին.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

 

 1.Օրինականացնել քաղաքացի Համլետ Նորայրի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի  մարզի Խոյ համայնքի Հայթաղ գյուղի Մենուայի փողոց 13 բնակելի տուն հասցեում գտնվող 04-055-0018-0018 կադաստրային ծածկագրով 0,1476 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված  ընդամենը 682,69 քմարտաքինմակերեսովինքնակամշինությունները, / 123,25 քմ մակերեսով բնակելի տուն 2-րդ հարկ,  կառուցված՝ 1999թ., 64,34 քմ մակերեսով խանութ, կառուցված՝ 2020թ/, 60,1 քմ մակերեսով ծածկ, կառուցված՝ 2020թ/, 71,3 քմ մակերեսով պահեստ, կառուցված՝ 2018-2020թթ/, 38,14 քմ մակերեսով կիսակառույց շինություն, կառուցված՝ 2018թ/ և 9,67 քմ  մակերեսով        պարիսպ, կառուցված՝ 2018-2020թթ/, իսկ /301,39 քմ մակերեսով ջերմոցը, կառուցված՝ 2016թ և 14,5 քմ  մակերեսով պարիսպը,  կառուցված՝2020թ    թողնել         ինքնակամ

2. Ինքնակամ կառույցների օրիկանացման համար սահմանված վճարը կազմում է  521250 /հինգ հարյուր քսանմեկ հազար երկու հարյուր հիսուն/
 ՀՀ դրամ։

3. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը  Համլետ Նորայրի Հովհաննիսյանը /անձնագիր՝ AV0602743, տրված 17.01.2023թ, 057–ի կողմից/պետք է  60-օրյա ժամկետում վճարի Արմավիրի մարզի  Խոյ համայնքի վարչական եկամուտների 900325188150 հաշվեհամարին՝ 521250 /հինգ հարյուր քսանմեկ հազար երկու հարյուր հիսուն/  ՀՀ դրամ, չվճարելու դեպքում որոշումը համարել    ուժըկորցրած:

4.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստան Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:

5. Արմավիրի մարզի  Խոյ համայնքի  Հայթաղ գյուղի  04-055-0018-0008 կադաստրային ծածկագրով հողամասին տալ նոր հասցե՝ Արմավիրի մարզ Խոյ համայնք գյուղ Հայթաղ,  Մենուայի  փողոց թիվ  13 բնակելի տուն:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման  պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԱԶԴԱՏ ԱՆՏՈՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(27.06 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner