Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Խոյ համայնքի ավագանու կանոնակարգի դրույթներով, հաշվի առնելով այն փաստը, որ Խոյ համայնքի ավագանու կողմից գումարված 2024 թվականի առաջին նստաշրջանի նիստերից և քվեարկություններից բացակայելու պատճառների վերաբերյալ Խոյի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի 2024 թվականի սեպտեմբերի 27-ի ծանուցմամբ ներկայացված ժամկետում Էդգար Համբարձումյանի կողմից չի ներկայացվել համապատասխան փաստաթղթերը, ավելին՝ Խոյ համայնքի ավագանու նիստերից բացակայելու պատճառների մասին Էդգար Համբարձումյանը երբևէ չի տեղեկացրել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին, ինչն արձանագրվել է նաև գումարված նիստերի վերաբերյալ կազմված ավագանու նիստերի արձանագրություններում․ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ավագանու կողմից 2024 թվականին գումարած առաջին նստաշրջանի ընթացքում 2024 թվականի փետրվարի 13-ի, մարտի 15-ի, ապրիլի 12-ի, հունիսի 21-ի, հունիսի 26-ի ավագանու նիստերից ու քվեարկություններից Խոյ համայնքի ավագանու անդամ Էդգար Համբարձումյանի բացակայությունները համարել անհարգելի: |