Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 256-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 մարտի 2025 թվականի N 256-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 160-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով   <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդհոդվածի առաջին մասի 24-րդկետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> 37-րդ հոդվածի 1-ին կետով,հաշվի առնելով այն, որ բնակելի տունը և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունները բավարարում են <<Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք  հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի  մասին>> ՀայաստանիՀանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջները,  բնակելի տունը և շենք-շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ  հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, կառույցները չեն հակասում  քաղաքաշինական նորմերը և չեն առաջացնում սերվիտուտ, չեն գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և սեփականության  իրավունքի  ճանաչումը  չի  սահմանափակում այլ անձանց իրավունքները, հիմք ընդունելով այն, որ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած գյուղի բնակիչներ Արայիկ Լյուդվիկի Մելքոնյանը, Ծովինար Գրիգորի Մելքոնյանը, Արսեն Արայիկի Մելքոնյանը և Նունե Արայիկի Մելքոնյանը դիմել են Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած գյուղի 15-րդ փողոց թիվ 9 բնակելի տուն /04-014-0031-0002 կադաստրային ծածկագիր /հասցեում  գտնվող իրենց պատկանող / ըստ Արմավիրի մարզի Արագած համայնքի տնտեսությունների N 6/568 գրքի քաղվածքի և սեփականաշնորհման հանձնաժողովի 1991 թվականի մարտի 31-ի N 6 որոշում/ 0,14 հա հողամասի և նրա վրա կառուցված բնակելի տան և բնակելի  նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ իրավունքները վերականգնելու  խնդրանքով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ՝

    1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած գյուղի 15-րդ փողոց թիվ 9 բնակելի տուն /04-014-0031-0002 կադաստրային ծածկագիր /գույքային միավորների նկատմամբ քաղաքացիներ Արայիկ Լյուդվիկի Մելքոնյանի /ծնված 04.01.1963թ/, Ծովինար Գրիգորի Մելքոնյանի /ծնված 13.10.1966թ/, Արսեն Արայիկի Մելքոնյանի /ծնված 16.09.1985թ/ և Նունե Արայիկի Մելքոնյանի /ծնված 08.07.1988թ/ գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը օրինական 0,14 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ / բնակելի տուն՝ 201,5 ք/մ մակերեսով կառուցված՝ 1972թ., բնակելի տուն՝ 202,3 ք/մ մակերեսով կառուցված՝ 1985թ., մառան՝ 43,1 ք/մ մակերեսով կառուցված՝ 1985թ., ծածկ՝ 7,1 ք/մ մակերեսով կառուցված՝ 1985թ., ավտոտնակ՝ 57,1 ք/մ մակերեսով կառուցված՝ 1985թ. և  ջրավազան՝ 5,2 ք/մ մակերեսով կառուցված՝ 1997թ/, իսկ 18,8 ք/մ ներքին մակերեսով պահեստը, կառուցված 2022թ. և 194,8 ք/մ ներքին մակերեսով ծածկը, կառուցված 2022թ. թողնել ինքնակամ։

2.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան  որակավորում  ստացած անձի կողմից:

3.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեին գրանցել Արայիկ Լյուդվիկի Մելքոնյանի, Ծովինար Գրիգորի Մելքոնյանի, Արսեն Արայիկի Մելքոնյանի և Նունե Արայիկի Մելքոնյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի, հողամասում առկա բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման  վկայական:

4.
 Արմավիրի  մարզի  Խոյ համայնքի  Արագած գյուղի  04-014-0031-0002 կադաստրային ծածկագրով հողամասին տալ նոր հասցե՝ Արմավիրի մարզ Խոյ համայնք գյուղ Արագած 15-րդ փողոց թիվ 9 բնակելի տուն։

5. Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 2025 թվականի փետրվարի 13-ի <<Ինքնակամ կառուցված շինությունն օրինականացնելու մասին>> թիվ 160-Ա որոշումը:

6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(45.77 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner