Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդհոդվածի առաջին մասի 24-րդկետով, հաշվի առնելով այն, որ բնակելի տունը և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունները բավարարում են <<Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀայաստանիՀանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջները, բնակելի տունը և շենք-շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, կառույցները չեն հակասում քաղաքաշինական նորմերը և չեն առաջացնում սերվիտուտ, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, հիմք ընդունելով այն, որ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկալանջ գյուղի բնակիչներ Սեդա Միքաելի Պողոսյանը և Աննա Մկրտիչի Սամվելյանը դիմել են Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկալանջ գյուղի 6-րդ փողոց թիվ 14 բնակելի տուն /04-051-0019-0002 կադաստրային ծածկագիր /հասցեում գտնվող իրեն պատկանող / ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր 24․12․2024թ․ սեղանամատյան 10299 / 0.06 հա հողամասի և նրա վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ իրավունքները վերականգնելու խնդրանքով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկալանջ գյուղի 6-րդ փողոց թիվ 14 բնակելի տուն /04-051-0019-0002 կադաստրային ծածկագիր /գույքային միավորների նկատմամբ քաղաքացիներ Սեդա Միքաելի Պողոսյանի /ծնված 20.09.1940թ/, և Աննա Մկրտիչի Սամվելյանի /ծնված 19.06.1972թ/, գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը օրինական 0.06 հա և դրան կից 0,0263 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ / բնակելի տուն՝ 119,5 ք/մ մակերեսով կառուցված 1968թ., ավտոտնակ՝ 18 ք/մ մակերեսով կառուցված 1968, անասնատուն՝ 19,6 ք/մ մակերեսով կառուցված 1968թ., թոնրատուն՝ 14,2 ք/մ մակերեսով կառուցված 1968թ., ծածկ ՝ 5,9 ք/մ մակերեսով կառուցված 1968թ., խորդանոց ՝ 11,6 ք/մ մակերեսով կառուցված 1983թ. և զուգարան ՝ 1,9 ք/մ մակերեսով կառուցված 1983թ․։
2.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան որակավորում ստացած անձի կողմից:
3.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեին գրանցել Սեդա Միքաելի Պողոսյանի և Աննա Մկրտիչի Սամվելյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի, հողամասում առկա բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
4. Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկալանջ գյուղի 04-051-0019-0002 կադաստրային ծածկագրով հողամասին տալ նոր հասցե՝ Արմավիրի մարզ Խոյ համայնք գյուղ Ծաղկալանջ, 6-րդ փողոց թիվ 14 բնակելի տուն:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: