Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հաշվի առնելով կադաստրի կոմիտեում հաշվառված, չափագրման տվյալների մուտքագրման 2024TFMH24, ծածկագիրը և հիմք ընդունելով Սեյրան Անդրուշի Գրիգորյանի դիմումը՝ իրեն պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դողս գյուղի Քասաղի փողոց, թիվ 22 հասցեում կառուցված ինքնակամ շինությունները օրինականացնելու համար, կառույցը չի հակասում քաղաքաշինական նորմերը և չի առաջացնում սերվիտուտ, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների՝ ծրագրի պայմաններին.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Օրինականացնել քաղաքացի Սեյրան Անդրուշի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դողս գյուղի Քասաղի փողոց, թիվ 22 հասցեում գտնվող /իրավունքի պետական գրանցման վկայականի N 2113113 / 04-038-0034-0006 կադաստրային ծածկագրով 0,24699 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված ընդամենը 172,6 քմարտաքինմակերեսովինքնակամշինությունը, / 172,6քմ մակերեսով բնակելի տուն, կառուցված՝ 2010թ․ /։
2. Ինքնակամ կառույցների օրիկանացման համար սահմանված վճարը կազմում է 177440 /մեկ հարյուր յոթանասունյոթ հազար չորս հարյուր քառասուն/ ՀՀ դրամ։
3. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը Սեյրան Անդրուշի Գրիգորյանը/անձնագիր՝ AR0315960, տրված 15.06.2017թ, 057–ի կողմից/ պետք է 60-օրյա ժամկետում վճարի Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական եկամուտների 900325188150 հաշվեհամարին՝ 177440 /մեկ հարյուր յոթանասունյոթ հազար չորս հարյուր քառասուն / ՀՀ դրամ, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
4. Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դողս գյուղի 04-038-0034-0006 կադաստրային ծածկագրով հողամասին տալ նոր հասցե՝ Արմավիրի մարզ Խոյ համայնք Դողս գյուղ, Քասաղի փողոց, թիվ 22 բնակելի տուն հասցե։
5.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: