Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41․9 կետով, 46-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, և հիմք ընդունելով Գյումրու<< Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն >> ՀԿ ից 2024թվականի դեկտենբերի 19-ին ստացված NԵ298-12/24 գրությունը, ինչպես նաև համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 1․ Ստեղծել << Խոյի երիտասարդական տարածք>> և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայքնի ենթակայության մշակույթի տան մասնաշենքի երկրորդ հարկում առկա 60,8 քմ մակերեսով տարածքը անհատույց հատկացնել «Խոյիերիտասարդական տարածք»-ին, ինչպես նաև հոգալ տարածքի հարմարեցման և վերանորոգման ծախսերը մինչև տարածքի գործարկումը: |