Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 28-րդ կետով,Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի փետրվարի 21-ի թիվ 09-Ն հրամանով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով , հիմք ընդունելով և համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ավագանու 2025 թվականի օգոստոսի 7-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի «Հայթաղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության 2025 թվականի աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 107-Ա որոշմամբ հաստատված հավելվածում կատարել փոփոխություն և շարադրել նոր խմբագրությամբ`
1/Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյհամայնքի «Հայթաղի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության 2025 թվականի աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելվածի: |