Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով Գարուշ Խաչատրյանի դիմումը. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Աղավնատուն բնակավայրի վարչական սահմաններում գտնվող Գարուշ Գարեգինի Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող 04-006-0275-0023 կադաստրային ծածկագրով 0,7237 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հող կատեգորիայի /տնտեսական շինության և ջերմոցի կառուցում/։ |