Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 12-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի N153-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղում գործող անհատ ձեռնարկատեր Մուրադ Բաբաջանյանի կողմից 2025 թվականի հունվարի 27-ին ներկայացրած հայտը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղում գործող անհատ ձեռնարկատեր Մուրադ Բաբաջանյանին տալ արտաքին գովազդ
տեղադրելու թույլտվություն՝ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 31-ը ընկած ժամանակահատվածի համար:
2. Սահմանված կարգով իրականացնել նախատեսված տեղական տուրքերի վճարները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: