Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով , հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիր մարզի Խոյ համայնքին սեփականության իրավունքով պատկանող Ամբերդ գյուղի վարչական տարածքում գտնվող Պտղաբույծների, Կոլտնտեսականների, 4-րդ փողոցի և 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի 1209,0 գծմ գազատարը /D 77 մմ-172,0 գծմ, D -75 մմ-380,2 գծմ, D 57 մմ-629,5 գծմ, D 107 մմ-27,3 գծմ, 199 հատ հենասյուներ, որից 30 հատ D 77 մմ, 67 հատ D 75 մմ/ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու <<Գազպրոմ Արմենիա>> փակ բաժնետիրական ընկերությանը՝ շահագործման նպատակով։
|