Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 727-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հուլիսի 2024 թվականի N 727-Ա

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ  հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, <<Անշարժ գույքի հարկով  հարկման  նպատակով  անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման  կարգը սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հաշվի առնելով կադաստրի կոմիտեում հաշվառված, չափագրման տվյալների մուտքագրման 2024R23Y4Z, ծածկագիրը և հիմք ընդունելով Նորիկ Վալենտինի Շաքարյանի դիմումը՝ իրեն պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք գյուղի Հոկտեմբերյան փողոց 2/2 տարածք հասցեում կառուցված ինքնակամ շինությունները օրինականացնելու համար, կառույցը չի հակասում քաղաքաշինական նորմերը և չի առաջացնում սերվիտուտ, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների՝ ծրագրի պայմաններին.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

 

 1.Օրինականացնել քաղաքացի Նորիկ Վալենտինի Շաքարյանի անվամբ գրանցված Հայաստանի Հանրապետության Արմավիրի  մարզի Խոյ համայնքի Ծաղկունք գյուղի Հոկտեմբերյան փողոց 2/2 տարածք հասցեում գտնվող /իրավունքի պետական գրանցման վկայականի N 1705022/ 04-052-0016-0019 կադաստրային ծածկագրով 0,152 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված  ընդամենը 30,6 քմարտաքինմակերեսովինքնակամշինությունները, / 28,8 քմ մակերեսով արտադրամաս, կառուցված՝ 2008թ., և 1,8 քմ մակերեսով զուգարան, կառուցված՝ 2008թ/,։

2.Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը  Նորիկ Վալենտինի Շաքարյանի /ծնված՝ 21.06.1943թ., անձնագիր՝ AU0351429, տրված 12.07.2021թ., 057-ի կողմից/ օրինականացման մեկ քառակուսի մետրի համար 1877,7 ՀՀ դրամ սահմանված վճարը՝ 2854110 /երկու միլիոն ութ հարյուր հիսունչորս հազար հարյուր տասնմեկ / ՀՀ դրամ պետք է վճարի Հայաստանի հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք գյուղի ֆոնդային եկամուտների 900325178151 հաշվեհամարին,իսկ Հայաստանւի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական եկամուտների 900325188150 հաշվեհամարին՝ պետք է վճարի 87030/ութսունյոթ հազար երեսուն/ ՀՀ դրամ, 30,6 քմ մետր հողի վճարի մեկ քառակուսի մետրի համար 2844 ՀՀ դրամ: 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:

3.Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք գյուղի 04-052-0016-0019  կադաստրային ծածկագրով հողամասին տալ՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գյուղ Ծաղկունք, Հոկտեմբերյան փողոց 2/2 տարածք հասցե:

4.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:

 

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման  պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(26.95 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner