Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 35-րդ, 50-րդ կետերովև հիմք ընդունելով Հունան Լերմոնտովի Գասպարյանի դիմումը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դաշտ գյուղի վարչական տարածքում գտնվող 04-037-0008-0022 և 04-037-0008-0039 կադաստրային ծածկագրերով անշարժ գույքերը միավորել և տալ մեկ հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, Դաշտ գյուղ, Բարեկամության փողոց թիվ 50 բնակելի տուն հասցե։
2․Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե՝ պետական գրանցման համար։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։