Այսօր: Շաբաթ, 22 Փետրվարի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 180-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 փետրվարի 2025 թվականի N 180-Ա

ԶԱՔԱՐ ԶԱԼԻԿՈՅԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանս, քննության առնելով  վարչական վարույթի գործը՝ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք գյուղի բնակիչ Զաքար Զալիկոյի Սարգսյանի կողմից՝ իրեն  սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի նկատմամբ հարկային պարտավորությունները չկատարելու մասին, պարզեցի՝

    Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի աշխատակազմի Իրավաբանական, սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժնի կողմից Զաքար Զալիկոյի Սարգսյանի /հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գյուղ Ծաղկունք, Պարոնյան փողոց 34 տուն/ նկատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1–ին մասի «բ» կետի հիմքով հարուցվել է վարչական վարույթ վերջինիս  սեփականության իրավունքով պատկանող 04-052-0040-0009, 04-052-0018-0019, 04-052-0014-0022, 04-052-0223-0016 ծածկագրերով  հողամասերի նկատմամբ հարկային պարտավորությունները  չկատարելու մասին, որի արդյունքում 2024 թվականի                                          դեկտեմբերի 16-ի դրությամբ կուտակվել է 159119 /հարյուր հիսունինը հազար հարյուր տասնինը/ ՀՀ դրամ պարտք։

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Զաքար Զալիկոյի Սարգսյանի՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով պատշաճ կերպով ծանուցվելուց հետո վերջինիս կողմից չի ներկայացվել պնդում՝ լսում անցկացնելու անհրաժեշտության մասին,  վարչական վարույթի լսում չի անցկացվել:

      Զաքար Զալիկոյի Սարգսյանը 2025 թվականի փետրվարի 10-ին կատարել է 87319 /ութսունյոթ հազար երեք հարյուր տասնինը/ ՀՀ դրամ անշարժ գույքի հարկի վճարում 2021-2024 թվականների համար։

 Ներկայացվել է դիմում՝ ժամանակացույց կազմելու վերաբերյալ։

Արդյունքում՝ Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի և Զաքար Զալիկոյի Սարգսյանի միջև կնքվել է վճարման ժամանակացույց՝ տասը  ամիս ժամկետով՝ անշարժ գույքի հարկի 73439 /յոթանասուներեք հազար չորս հարյուր երեսունինը/ ՀՀ դրամ գումարի մասով։

Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1–ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 2–րդ մասի 2-րդ պարբերությամբ, որի համաձայն՝ վարչական վարույթը կարող է կասեցվել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1. Զաքար Զալիկոյի Սարգսյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կասեցնել 2025 թվականի փետրվարի 21-ին կազմված ժամանակացույցի վերջնաժամկետով՝  2025 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ ։

2. Վարչական վարույթը կասեցնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով։

3. Ժամանակացույցով սահմանված վճարման ժամկետները խախտելու դեպքում վերսկսել վարույթը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից կամ հրապարակման պահից կամ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելու միջոցով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner