Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հաշվի առնելով կադաստրի կոմիտեում հաշվառված, չափագրման տվյալների մուտքագրման 20244FXVBM, ծածկագիրը և հիմք ընդունելով Արմեն Մայիսի Սաֆարյանի դիմումը՝ իրեն պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած գյուղի Հաղթանակի փողոց թիվ 20 բնակելի տուն հասցեում կառուցված ինքնակամ շինությունները օրինականացնելու համար, կառույցը չի հակասում քաղաքաշինական նորմերը և չի առաջացնում սերվիտուտ, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների՝ ծրագրի պայմաններին.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Օրինականացնել քաղաքացի Արմեն Մայիսի Սաֆարյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած գյուղի Հաղթանակի փողոց թիվ 20 բնակելի տուն հասցեում գտնվող 04-014-0045-0019 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,03462 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված ընդամենը 609 քմարտաքինմակերեսովինքնակամշինությունները, / 97,7 քմ մակերեսով խանութ, կառուցված՝ 2010թ․, 34,55 քմ մակերեսով վարսավիրանոց, կառուցված՝ 2010թ., 213,95 քմ մակերեսով ավտոտնակ, կառուցված՝ 2010թ. և 262,8 քմ մակերեսով բնակելի տուն, կառուցված՝ 2010թ./։
2. Ինքնակամ կառույցների օրիկանացման համար սահմանված վճարը կազմում է 896180 /ութ հարյուր իննսունվեց հազար հարյուր ութսուն/ ՀՀ դրամ։
3. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը Արմեն Մայիսի Սաֆարյանը /ն/ք՝ 015277452, տրված 02.11.2023թ, 057–ի կողմից/, պետք է 60-օրյա ժամկետում վճարեն Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական եկամուտների 900325188150 հաշվեհամարին՝ 896180 /ութ հարյուր իննսունվեց հազար հարյուր ութսուն/ ՀՀ դրամ, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
4.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստան Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
5. Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած գյուղի04-014-0045-0019 կադաստրային ծածկագրով հողամասին տալ նոր հասցե՝ Արմավիրի մարզ Խոյ համայնք գյուղ Արագած, Հաղթանակի փողոց թիվ 20 բնակելի տուն:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: