Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդհոդվածի առաջին մասի 24-րդկետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> 37-րդ հոդվածի 1-ին կետով , հաշվի առնելով այն, որ բնակելի տունը և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունները բավարարում են <<Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀայաստանիՀանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջները, բնակելի տունը և շենք-շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, կառույցները չեն հակասում քաղաքաշինական նորմերը և չեն առաջացնում սերվիտուտ, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, հիմք ընդունելով այն, որ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած գյուղի բնակիչներ Ռոստամ Ազիզի Դրբոյանը, Զինե Մհոյի Դրբոյանը, Խաթուն Ռոստամի Մամոյանը, Զոհրաբ Ռոստամի Դրբոյանը և Ազիզ Ռոստամի Դրբոյանը դիմել են Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած գյուղի 1-ին փողոց թիվ 10 բնակելի տուն /04-014-0066-0006 կադաստրային ծածկագիր /հասցեում գտնվող իրենց պատկանող / ըստ Արմավիրի մարզի Արագած համայնքի տնտեսությունների 264 N 3 գրքի քաղվածքի և սեփականաշնորհման հանձնաժողովի 1991 թվականի մարտի 31-ի N 6 որոշման / 0,08 հա հողամասի և նրա վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ իրավունքները վերականգնելու խնդրանքով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած գյուղի 1-ին փողոց թիվ 10 բնակելի տուն /04-014-0066-0006 կադաստրային ծածկագիր /գույքային միավորների նկատմամբ քաղաքացիներ Ռոստամ Ազիզի Դրբոյանի /ծնված 14.08.1957թ/, Զինե Մհոյի Դրբոյանի /ծնված 25.05.1954/, Խաթուն Ռոստամի Մամոյանի /ծնված 05.01.1976թ/, Զոհրաբ Ռոստամի Դրբոյանի /ծնված 14.09.1978թ/ և Ազիզ Ռոստամի Դրբոյանի /ծնված 02.02.1980թ/, գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը օրինական 0,07824 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ / բնակելի տուն՝ 414,2 ք/մ մակերեսով կառուցված 1998թ. և պարիսպ՝ 3,49 ք/մ մակերեսով կառուցված 1998թ./ ։
2.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան որակավորում ստացած անձի կողմից:
3.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեին գրանցել Ռոստամ Ազիզի Դրբոյանի, Զինե Մհոյի Դրբոյանի, Խաթուն Ռոստամի Մամոյանի, Զոհրաբ Ռոստամի Դրբոյանի և Ազիզ Ռոստամի Դրբոյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի, հողամասում առկա բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
4. Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած գյուղի 04-014-0066-0006 կադաստրային ծածկագրով հողամասին տալ նոր հասցե՝ Արմավիրի մարզ Խոյ համայնք գյուղ Արագած, 1-ին փողոց թիվ 10 բնակելի տուն:
5.Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 2024 թվականի նոյեմբերի 06-ի << բնակելի տան եվ բնակելի նշանակության օժանդակ շինությունների նկատմամբ գույքային իրավունքները վերականգնելու հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու մասին>> թիվ 1138-Ա որոշումը:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: