Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 108
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 920-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Գեղակերտ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 սեպտեմբերի 2024 թվականի N 920-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով   <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդհոդվածի առաջին մասի 24-րդկետով, հաշվի առնելով այն, որ բնակելի տունը և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունները բավարարում են <<Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք  հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի  մասին>> ՀայաստանիՀանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջները,  բնակելի  տունը և շենք-շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ  հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, կառույցները չեն հակասում  քաղաքաշինական նորմերը և չեն առաջացնում սերվիտուտ, չեն գտնվում  ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և սեփականության  իրավունքի  ճանաչումը  չի  սահմանափակում այլ անձանց իրավունքները, հիմք ընդունելով այն, որ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Աղավնատուն գյուղի բնակիչներ Արմենակ Երվանդի Ավետիսյանը, Անախաս Հարությունի Հարությունյանը, Արմինե Արմենակի Ավետիսյանը, Երվանդ Արմենակի Ավետիսյանը և Արման Արմենակի Ավետիսյանը դիմել են  Արմավիրի մարզի Խոյ համայնքի Աղավնատուն գյուղի Հ. Թումանյան փողոց, 63 բնակելի տուն /04-006-0037-0006 կադաստրային ծածկագիր /հասցեում  գտնվող իրենց պատկանող / ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր 2008 թվականի մարտի 20-ի սեղանամատյան 1277 / 0.14 հա հողամասի և նրա վրա կառուցված բնակելի տան և բնակելի  նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ իրավունքները վերականգնելու  խնդրանքով.

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ՝

    1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Աղավնատուն գյուղի Հ. Թումանյան փողոց, 63 բնակելի տուն /04-006-0037-0006 կադաստրային ծածկագիր /գույքային միավորների նկատմամբ քաղաքացիներ Արմենակ Երվանդի Ավետիսյանի /ծնված 06.07.1953թ/, Անախաս Հարությունի Հարությունյանի /ծնված 30.10.1960թ/, Արմինե Արմենակի Ավետիսյանի /ծնված 21.09.1983թ/, Երվանդ Արմենակի Ավետիսյանի /ծնված 17.01.1985թ/ և Արման Արմենակի Ավետիսյանը /ծնված 19.06.1992թ/գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը օրինական 0,15356 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ / բնակելի տուն՝  75,6 ք/մ մակերեսով կառուցված 1956թ., բնակելի տուն ՝ 339,7 ք/մ մակերեսով կառուցված 1988թ., խորդանոց՝ 13,1  ք/մ մակերեսով կառուցված 1956թ., ցախանոց՝ 7,2 ք/մ մակերեսով կառուցված 1983թ., թոնրատուն՝ 11,3 ք/մ մակերեսով կառուցված 1956թ.,  ջերմոց՝ 316,7 ք/մ մակերեսով կառուցված 1988թ., զուգարան՝ 1,7 ք/մ մակերեսով կառուցված 1995թ./ և պարիսպ՝ 0,8 ք/մ մակերեսով կառուցված 1988թ./։

2.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան  որակավորում  ստացած անձի կողմից:

3.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեին գրանցել Արմենակ Երվանդի Ավետիսյանի, Անախաս Հարությունի Հարությունյանի, Արմինե Արմենակի Ավետիսյանի, Երվանդ Արմենակի Ավետիսյանի և Արման Արմենակի Ավետիսյանի սեփականության  իրավունքը  սույն  որոշման  1-ին  կետում  նշված  հողամասի,  հողամասում  առկա բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ և  տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման         վկայական:

4.
 Արմավիրի մարզի  Խոյ համայնքի  Աղավնատուն գյուղի  04-006-0037-0006 կադաստրային ծածկագրով հողամասին տալ նոր հասցե՝ Արմավիրի մարզ Խոյ համայնք Աղավնատուն գյուղ,  Հ. Թումանյան փողոց, 63 բնակելի տուն:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(45.08 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner