Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 95
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 20
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 101-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով,  <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետով, <<Հրապարակային սակարկությունների մասին>> ՀՀ օրենքով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի   առաջարկությունը.

ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆԻՆ  ՈՐՈՇՈՒՄ  Է՝

 

      1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ  համայնքի    սեփականություն  հանդիսացող   հողամասերն     օտարել  աճուրդային կարգով՝  համաձայն  հավելված  1-ի։

    2.Մասնակցության  վճարը՝  15000 /տասնհինգ հազար/  ՀՀ  դրամ: Նախավճարը՝  մեկնարկային գնի 50 %-ի  չափով:  Սահմանափակումներ  չկան:

   3.Հողատարածքի յուրաքանչյուր լոտի համար յուրաքանչյուր քայլը սահմանել մեկնարկային  գնի  նվազագույնը  5 %-ի  չափով:  

   4. Համայնքի ղեկավարին՝  Արգիշտի  Մեխակյանին, իրականացնել  սույն  որոշումից  բխող  համապատասխան  գործառույթներ՝  օրենքով  սահմանված  կարգով: 

    5․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ    համայնքի ավագանու  2022 թվականի սեպտեմբերի   13-ի թիվ 101-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 4-րդ կետը  շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելված 2-ի։ 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                       
ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԳԻՇՏԻ ՄԵԽԱԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(18.31 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner