ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանս՝ քննության առնելով թիվ 19/25 վարչական գործը՝ հարկային պարտավորությունների ժամանակին չվճարված գումարները գանձելու մասին, պարզեցի որ, քաղաքացի Արմինե Հերբերտի Կարապետյանը /հասցե՝ Խոյ համայնք, գ․ Գեղակերտ, Մաշտոցի փողոց, 85 տուն/ հանդիսանալով փոխադրամիջոցի գույքահարկ վճարող սուբյեկտ, ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել հարկեր վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ ՀՀ-ում գործածվող անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի հարկի հաշվառման համակարգից / E-community ծրագրից/ ստացված տեղեկանքների հիման վրա 2025 թվականի մարտի 20-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ:
Արմինե Հերբերտի Կարապետյանին ուղարկվել է ծանուցում /հիմք՝ 2025 թվականի մարտի 25, թիվ 19 ծանուցում/ վարչական վարույթի հարուցման մասին: Վերջինիս առաջարկվել է ծանուցումը ստանալուց հետո 3-օրյա ժամկետում ներկայացնել դիմում (պնդում) վարչական գործով լսումներ անցկացնելու վերաբերյալ և կատարել համայնքի հանդեպ առաջացած հարկային պարտավորությունները:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի երկրորդ մասի «ա» կետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Արմինե Հերբերտի Կարապետյանին ծանուցումը և իրազեկումը ուղարկվելուց հետո, պնդում չի ներկայացվել լսում անցկացնելու անհրաժեշտության մասին, վարչական վարույթի լսում չի անցկացվել:
Վարչարարության կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները և հիմք ընդունելով վերոհիշյալ փաստերը, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Համաձայն ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն ծառայություն» Արմավիրի հաշվառման-քննական բաժանմունքի փոխադրամիջոցների հաշվառման տվյալների անփոփ ցուցակից քաղվածքի` Արմինե Հերբերտի Կարապետյանը հանդիսանում է AUDI 1.8T մակնիշի 36XZ707 հաշվառման համարանիշ փոխադրամիջոցի սեփականատերը, որի համար գոյացել է փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորություն` 2021-2024 թվականը ներառյալ` 159828 /հարյուր հիսունինը հազար ութ հարյուր քսանութ / ՀՀ դրամ, որից ապառք՝ 142500 /հարյուր քառասուներկու հազար հինգ հարյուր / ՀՀ դրամ, տույժ՝ 17328 /տասնյոթ հազար երեք հարյուր քսանութ / ՀՀ դրամ։ Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
ՀՀ հարկային օրենսգրքի /այսուհետ Օրենսգիրք/ 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետությունում կիրառվում են տեղական հարկեր, որոնց տեսակներն են` անշարժ գույքի հարկը և փոխադրամիջոցների գույքահարկը:
Օրենսգրքի 239-րդ հոդվածի համաձայն՝ փոխադրամիջոցների գույքահարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների համար սույն բաժնով սահմանված կարգով ՀՀ համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փոխադրամիջոցների գույքահարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք, բացառությամբ պետական մարմինների, համայնքային կառավարչական հիմնարկների և ՀՀ կենտրոնական բանկի:
Օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ կազմակերպությունները և ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարները իրենց պետական գրանցման (հաշվառման) վայրի համայնքի բյուջե են վճարում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ: Հաշվառման (գրանցման) վայրի բացակայության դեպքում ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի` սույն մասում նշված գումարները վճարում են իրենց հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե: Եթե ֆիզիկական անձի հիմնական բնակության վայրը ՀՀ տարածքից դուրս է, ապա փոխադրամիջոցների գույքահարկի` սույն հոդվածում նշված գումարները վճարվում է փոխադրամիջոցի հիմնական գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Ֆիզիկական անձինք տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար փոխադրամիջոցների գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչև փոխադրամիջոցները տվյալ հարկային տարվա տեխնիկական զննության ներկայացնելը:
Օրենսգրքի 397-րդ հոդվածի համաձայն՝ հարկային իրավախախտում է համարվում հարկ վճարողի կամ հարկային գործակալի հակաիրավական այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար Օրենսգրքով և (կամ) վճարների վերաբերյալ ՀՀ օրենքներով սահմանված է հարկային պատասխանատվություն:
Հարկային պատասխանատվությունը իրավական պատասխանատվության ինքնուրույն տեսակ է, որն ուղղված է պետության ֆինանսական կայունության և ֆինանսական շահերի ապահովմանը՝ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթները խախտելու հետևանքով պետությանը պատճառված նյութական վնասի լրիվ ծավալով հատուցման, հարկային իրավախախտում կատարած հարկ վճարողի նկատմամբ լրացուցիչ պարտավորություն սահմանելու, ինչպես նաև նրան հարկային պարտավորության անհապաղ կատարումը պարտադրելու և հետագա հարկային իրավախախտումները կանխարգելելու միջոցով:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի` համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանդիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը:
Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ oրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, ՀՀ հարկային օրենսգրքի 3-րդ, 4-րդ, 239-րդ, 240-րդ, 241-րդ, 251-րդ, 397-րդ, 400-րդ և 401-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 34-րդ, 53-րդ, 58-60-րդ և 89-րդ հոդվածներով․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Արմինե Հերբերտի Կարապետյանից հօգուտ ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի բյուջեի գանձել ընդհանուր` ՝ 159828 /հարյուր հիսունինը հազար ութ հարյուր քսանութ / ՀՀ դրամ չվճարված հարկային պարտավորությունների գումար։
2․ Մինչև 2021-2024 թթ․ ներառյալ գույքահարկի հաշվարկված ապառքը և տույժերը վճարել Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի 900325188028հաշվեհամարին։ Ստացող՝ ՀՀ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղ:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածներով նախատեսված կարգով՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով, այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից, azdarar.am-ի միջոցով: