Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1–ին և 4-րդ մասերով, հիմք ընդունելով Խոյի համայնքապետարանում տեղի ունեցած մրցույթների արդյունքներում համայնքային ծառայողների պաշտոնների նշանակումները և Խոյ համայնքի ղեկավարի առաջարկությունը․ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ավագանու 2022 թվականի մայիսի 10–ի «Խոյ համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին կից գործող խնամակալույան և հոգաբարձության հանձնաժողովի կազմը հաստատելու մասին» N 61-Ա որոշման 1–ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։ |