Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդհոդվածի առաջին մասի 24-րդկետով, հաշվի առնելով այն, որ բնակելի տունը և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունները բավարարում են <<Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀայաստանիՀանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջները, բնակելի տունը և շենք-շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, կառույցները չեն հակասում քաղաքաշինական նորմերը և չեն առաջացնում սերվիտուտ, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, հիմք ընդունելով այն, որ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան գյուղի բնակիչներ Միասնիկ Շավարշի Մանուկյանը, Լեյլի Բելովի Հովհաննիսյանը և Անուշ Միասնիկի Մանուկյանը դիմել են Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածանգյուղի1-ին փողոց թիվ 76 բնակելի տուն /04-053-0006-0003 կադաստրային ծածկագիր /հասցեում գտնվող իրենց պատկանող / ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրեր 2024 թվականի հոկտեմբերի 30-ի սեղանամատյաններ 6296 և 6297 / 0.14 հա հողամասի և նրա վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ իրավունքները վերականգնելու խնդրանքով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածանգյուղի1-ին փողոց թիվ 76 բնակելի տուն /04-053-0006-0003 կադաստրային ծածկագիր /գույքային միավորների նկատմամբ քաղաքացիներ Միասնիկ Շավարշի Մանուկյանի /ծնված 10.06.1959թ/, Լեյլի Բելովի Հովհաննիսյանի /ծնված 06.09.1961թ/ և Անուշ Միասնիկի Մանուկյանի /ծնված 06.02.1991թ/ գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը օրինական 0,1374 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ / բնակելի տուն՝ 302,9 ք/մ մակերեսով կառուցված 1994թ., լոգարան՝ 14,4 ք/մ մակերեսով կառուցված 1995թ., ծածկ՝ 8,7 ք/մ մակերեսով կառուցված 1955թ., օժանդակ շինություն՝ 63,2 ք/մ մակերեսով կառուցված 1955թ. և պարիսպ՝ 0,2 ք/մ մակերեսով կառուցված 1994թ./։
2.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան որակավորում ստացած անձի կողմից:
3.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեին գրանցել Միասնիկ Շավարշի Մանուկյանի, Լեյլի Բելովի Հովհաննիսյանի և Անուշ Միասնիկի Մանուկյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի, հողամասում առկա բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
4. Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան գյուղի 04-053-0006-0003 կադաստրային ծածկագրով հողամասին տալ նոր հասցե՝ Արմավիրի մարզ Խոյ համայնք, Ծիածանգյուղի 1-ին փողոց թիվ 76 բնակելի տուն:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: