Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի երկրորդ մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ գյուղի բնակիչ, Գևորգ Հենրիկի Համբարձումյանի կողմից ստացված դիմումը, ով ունի հաշմանդամության 2-րդ կարգ /վնասվածքը ստացել է հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության ժամանակ/ և համայնքի ղեկավարի փոխարինողի առաջարկությունը․ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Սահմանել արտոնություն՝ փոխադրամիջոցի գույքահարկից ազատել, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ գյուղի բնակիչ Գևորգ Հենրիկի Համբարձումյանին սեփականության իրավունքով պատկանող FORD FUSION 2.5 մակնիշի 37 QS 800 պետհամարանիշով փոխադրամիջոցի նկատմամբ՝ 83066 /ութսուներեք հազար վաթսունվեց/ ՀՀ դրամ գումարի չափով: |