Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներով, նկատի ունենալով, որ հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով քաղաքացի Հայկանուշ Լյուդվիկի Նիկոյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Ճանաչել Արմավիրի մարզի, Խոյ համայնքի Արագած գյուղի 1-ին փողոց թիվ 47 բնակելի տուն հասցեում /04-014-0045-0007 կադաստրային ծածկագիր/ գտնվող Հայկանուշ Լյուդվիկի Նիկոյանին, / հիմք՝ ըստ Արմավիրի մարզի Արագած համայնքի տնտեսությունների 2/121 գրքի քաղվածքի և սեփականաշնորհման հանձնաժողովի 1991 թվականի մարտի 31-ի N 6 որոշման / պատկանող 0,1 հա օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0,0036 հա հողամասի նկատմամբ քաղաքացիՀայկանուշ Լյուդվիկի Նիկոյանի սեփականության իրավունքը։
2․Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։