Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ կետով,հիմք ընդունելով սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը, սոցիալական աշխատողի կատարած մոնիթորինգը, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի անապահով բնակիչների կողմից ներկայացված դիմումները և համայնքի ղեկավարի առաջարկությունը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին տրամադրել դրամական օգնություն՝ համաձայն հավելվածի։
2․ Համապատասխան ուսումնական հաստատություն փոխանցել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Դաշտ գուղի բնակիչ <<Էջմիածնի Վարդգես Համազասպյանի անվան պետական քոլեջի>> պետական ոչ առևտրային կազմակերպության 2-րդ կուրսի ուսանող Միլենա Իգորի Թևոսյանի ուսման վճարը՝ 100000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: