Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն N 912-Ն որոշումները և նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, համապատասխանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին համայնքային նշանակության քաղաքացիական համալիր ծրագրերին և նրա զբաղեցրած հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և համաձայն <<Դավիթ Սիմոնյան Արտուրիկի>> ԱՁ-ի կողմից կազմված հատակագծի և չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրը՝ 2024WFX5KK.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Աղավնատուն գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 04-006-0025- կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի՝ 0,07 հա հողամասի վրա ինքնակամ կառուցված 126,1 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի նշանակության շինությունը ճանաչել օրինական և համարել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Աղավնատուն գյուղի սեփականությունը:
2. Քանի որ 126,1 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի նշանակության շինության կառուցումն իրականացվել է Արամ Սուրիկի Գրիգորյանի /ծնված՝ 24.01.1969թ., անձնագիր՝ AU0427855, տրված 30.08.2021թ., 057-ի կողմից/ կողմից առաջարկել նրան գնման նախապատվության իրավունքով ձեռքբերելու ինքնակամ կառուցված շինությունը և այդ շինությունով զբաղեցված 0,07 հա հողամասը: Որոշման ընդունման օրվանից, օրինականացման մեկ քառակուսի մետրի համար 3627 ՀՀ դրամ սահմանված վճարը՝ 457370 /չորս հարյուր հիսունյոթ հազար երեք հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ պետք է վճարի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական եկամուտների 900325188150 հաշվեհամարին, իսկ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Աղավնատուն գյուղի ֆոնդային եկամուտների 900325158138 հաշվեհամարին պետք է վճարի 854700 / ութ հարյուր հիսունչորս հազար յոթ հարյուր / ՀՀ դրամ, մեկ քառակուսի մետր հողի համար՝ 1221ՀՀ դրամ: 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
3. Սույն որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման որոշման գրանցման մեկ օրինակը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի աշխատակազմի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանում:
4.Արմավիրի մարզի Խոյ համայնքի Աղավնատուն գյուղի 04-006-0025- կադաստրային ծածկագրով հողամասին տալ՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գյուղ Աղավնատուն, Հյուսիսարևմտյան 3-րդ փողոց, թիվ 29 բնակելի տուն հասցե:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։