Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> 37-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հաշվի առնելով կադաստրի կոմիտեում հաշվառված, չափագրման տվյալների մուտքագրման 2024BZE9LU, ծածկագիրը և հիմք ընդունելով Սերոբ Պողոսի Սարգսյանի դիմումը՝ իրեն պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հովտամեջ գյուղի Ա․Ամիրյան փողոց 16 բնակելի տուն հասցեում կառուցված ինքնակամ շինությունները օրինականացնելու համար, կառույցը չի հակասում քաղաքաշինական նորմերը և չի առաջացնում սերվիտուտ, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների՝ ծրագրի պայմաններին.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Օրինականացնել քաղաքացի Սերոբ Պողոսի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հովտամեջ գյուղի Ա․Ամիրյան փողոց 16 բնակելի տուն հասցեում գտնվող /իրավունքի պետական գրանցման վկայականի N 376711 / 04-060-0007-0001 կադաստրային ծածկագրով 0,154 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված ընդամենը 205,74 քմարտաքինմակերեսովինքնակամշինությունները, / 33,7 քմ մակերեսով բնակելի տուն կ/նկուղ, կառուցված՝ 2009թ., 110,8 քմ մակերեսով բնակելի տուն, կառուցված՝ 2009թ․, 21,1 քմ մակերեսով թոնրատուն, կառուցված՝ 2009թ․, 6,3 քմ մակերեսով թռչնանոց, կառուցված՝ 2015թ․, 2,5 քմ մակերեսով զուգարան, կառուցված՝ 2020թ․, 0,24 քմ մակերեսով պարիսպ, կառուցված՝ 2009թ․, 31,1 քմ մակերեսով ծածկ, կառուցված՝ 2009թ․, իսկ 483 քմ ներքին մակերեսով ջերմոցը, կառուցված՝ 2018թ․, և442 քմ ներքին մակերեսով ջերմոցը, կառուցված՝ 2020թ․ թողնել ինքնակամ/։
2. Ինքնակամ կառույցների օրիկանացման համար սահմանված վճարը կազմում է 248740 /երկու հարյուր քառասունութ հազար յոթ հարյուր քառասուն/ ՀՀ դրամ։
3. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը Սերոբ Պողոսի Սարգսյանը /ID՝ 011436185, տրված 19.10.2021թ, 060–ի կողմից/պետք է 60-օրյա ժամկետում վճարի Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական եկամուտների 900325188150 հաշվեհամարին՝ 248740 /երկու հարյուր քառասունութ հազար յոթ հարյուր քառասուն/ ՀՀ դրամ, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
4.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստան Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
5. Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հովտամեջ գյուղի 04-060-0007-0001 կադաստրային ծածկագրով հողամասին տալ նոր հասցե՝ Արմավիրի մարզ Խոյ համայնք գյուղ Հովտամեջ, Ա. Ամիրյան փողոց թիվ 16 բնակելի տուն:
6.Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 2024 թվականի դեկտեմբերի 27-ի <<Ինքնակամ կառուցված շինությունն օրինականացնելու մասին>> թիվ 1375-Ա որոշումը:
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: