Այսօր: Հինգշաբթի, 13 Մարտի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1009
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 174-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Խոյ, 060888999, khoy.community@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 դեկտեմբերի 2024 թվականի N 174-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  Հայաստանի  Հանրապետության հողային օրենսգրքի  56-րդ հոդվածի 5-րդ  և  6-րդ մասերով, <<Տեղական  ինքնակառավարման  մասին>>  Հայաստանի Հանրապետության  օրենքի 18-րդ  հոդվածի  1-ին մասի 21-րդ  կետով,  <<Հրապարակային  սակարկությունների   մասին>> Հայաստանի Հանրապետության    օրենքով, հիմք  ընդունելով   համայնքի ղեկավարի  առաջարկությունը․

ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆԻՆ  ՈՐՈՇՈՒՄ  Է՝ 

1.   Մրցութային   կարգով   վարձակալության   իրավունքով     օգտագործման տրամադրել   Հայաստանի  Հանրապետության   Արմավիրի  մարզի Խոյ  համայնքի    սեփականություն   հանդիսացող Արշալույս  գյուղի վարչական տարածքում գտնվող   04-021-0097-0083 կադաստրային ծածկագրով 4,56287 հա  մակերեսով  գյուղատնտեսական նպատակային նշանակության Մերձարաքսյան գոտու 2-րդ կարգի վարելահողը  25 տարի   ժամկետով, տարեկան  վարձավճարի  մեկնարկային գինը  սահմանել   125000 /մեկ հարյուր քսանհինգ  հազար/  ՀՀ  դրամ: 

 2.   Մասնակցության  վճարը՝  15000 /հինգ  հազար/  ՀՀ  դրամ: Նախավճարը  սահմանել  նախնական  գնի 5 %-ը: Սահմանափակումներ  չկան:

3.  Հողատարածքի յուրաքանչյուր լոտի համար յուրաքանչյուր քայլը սահմանել նախնական գնի  նվազագույնը   5 %-ի  չափով:  

  4.   Համայնքի ղեկավարին՝  Լյուդվիկ Յայլոյանին, իրականացնել  սույն  որոշումից  բխող  համապատասխան  գործառույթներ՝  օրենքով  սահմանված  կարգով:

5․ Սույն որոշումն ուժի մեջ  մտնում ընդունման պահից։


Կողմ -14

ԱՍԱՏՐՅԱՆ ՀՐԱՅՐ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՆՆԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԱՉԻԿ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԼՅՈՒԴՎԻԿ

ԵՆԳԻԲԱՐՅԱՆ ԼԻԼԻԹ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԷԴԳԱՐ

ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆ ՍՈՖԻԱ

ՅԱՅԼՈՅԱՆ ԼՅՈՒԴՎԻԿ

ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՌՈՒԲԵՆ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՏԱԿ

ՌԱՊՅԱՆ ԼԻԶԱ

ՍԻՐՈՒՆՅԱՆ ԻՐԻՆԱ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՐՄԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner