Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Արթուր Իլյուշայի Վարդանյանի 2024 թվականի հոկտեմբերի 8-ի դիմումը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արշալույս գյուղի վարչական տարածքում գտնվող, Արթուր Իլյուշայի Վարդանյանի սեփականությունը հանդիսացող 04-021-0253-0008 կադաստրային ծածկագրի, 0,299 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակությունը փոխադրել արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտներ գործառնական նշանակության՝ ջերմոց կառուցելու նպատակով։
2․ Փոփոխման արդյունքում առաջացած հողամասի համար վճար չի սահմանվում։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։