Ղեկավարվելով <<Համայնքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ գլխի դրույթներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի թիվ 13-Ն հրամանով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.2024 թվականի նոյեմբերի 8-ին ժամը՝ 11։30-ին նշանակել և անցկացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի աշխատակազմի /գ․ Դողս/ առաջատար մասնագետի /ծածկագիր 3․1-37/ թափուր պաշտոնի մրցույթ:
2․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին /Ա․ Առաքելյան/, ապահովել համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հայտարարության հրապարակումը:
3․ Սույն որոշումն ընդունելուց հետո երկօրյա ժամկետում համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի մասին պատշաճ տեղեկացնել ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմին:
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: