Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով,<<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> 37-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, <<Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով, հաշվի առնելով կադաստրի կոմիտեում հաշվառված, չափագրման տվյալների մուտքագրման 2024LY9LS2, ծածկագիրը և հիմք ընդունելով Մերուժան Վանուշի Ավետիսյանի դիմումը՝ իրեն պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի Մ. Նալբանդյան փողոց թիվ 1 բնակելի տուն հասցեում կառուցված ինքնակամ շինությունները օրինականացնելու համար, կառույցը չի հակասում քաղաքաշինական նորմերը և չի առաջացնում սերվիտուտ, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, համապատասխանում է համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների՝ ծրագրի պայմաններին.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Օրինականացնել քաղաքացի Մերուժան Վանուշի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի Մ. Նալբանդյան փողոց թիվ 1 բնակելի տուն հասցեում գտնվող / 1987 թվականի դեկտեմբերի 4-ին տրված տեխնիկական անձնագիր / 04-087-0028-0005 կադաստրային ծածկագրով 0,1402 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված ընդամենը 58,47 քմարտաքինմակերեսովինքնակամշինությունները, / 23,13 քմ մակերեսով բնակելի տուն, կառուցված՝ 2012թ. և 35,34 քմ մակերեսով ծածկ, կառուցված՝ 2012թ․/։
2. Ինքնակամ կառույցների օրիկանացման համար սահմանված վճարը կազմում է 70700 /յոթանասուն հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ։
3. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարը Մերուժան Վանուշի Ավետիսյանը /անձնագիր՝ AT0502655, տրված 17.06.2020թ, 057–ի կողմից/պետք է 60-օրյա ժամկետում վճարի Արմավիրի մարզի Խոյ համայնքի վարչական եկամուտների 900325188150 հաշվեհամարին՝ 70700 /յոթանասուն հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
4.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
5. Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի 04-087-0028-0005 կադաստրային ծածկագրով հողամասին տալ նոր հասցե՝ Արմավիրի մարզ Խոյ համայնք գյուղ Գեղակերտ, Մ. Նալբանդյան փողոց թիվ 1 բնակելի տուն։
6.Ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 23-ի
<< ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> թիվ 630-Ա որոշումը:
7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: