Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի7-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Սիլվա Արմենի Սերոբյանի 2024 թվականի դեկտեմբերի 5-ի դիմումը․
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Մրգաստան գյուղի 19-րդ փողոց 15 հողամաս հասցեում գտնվող, Սիլվա Արմենի Սերոբյանի սեփականությունը հանդիսացող՝ 04-068-0030-0015 ծածկագրով,0,1039հա մակերեսով նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության՝ ջերմոց կառուցելու նպատակով։
2․ Փոփոխման արդյունքում առաջացած հողամասի համար վճար չի սահմանվում։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։