Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը. ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերն օտարել աճուրդային կարգով՝ համաձայն հավելվածի։ 2.Մասնակցության վճարը՝ 15000 /տասնհինգ հազար/ ՀՀ դրամ: Նախավճարը՝ մեկնարկային գնի 50 %-ի չափով: Սահմանափակումներ չկան:
3.Հողատարածքի յուրաքանչյուր լոտի համար յուրաքանչյուր քայլը սահմանել մեկնարկային գնի նվազագույնը 5 %-ի չափով:
4.Համայնքի ղեկավարին՝ Լյուդվիկ Յայլոյանին, իրականացնել սույն որոշումից բխող համապատասխան գործառույթներ՝ օրենքով սահմանված կարգով։
|