Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդհոդվածի առաջին մասի 24-րդկետով, հաշվի առնելով այն, որ բնակելի տունը և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունները բավարարում են <<Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀայաստանիՀանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջները, բնակելի տունը և շենք-շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, կառույցները չեն հակասում քաղաքաշինական նորմերը և չեն առաջացնում սերվիտուտ, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, հիմք ընդունելով այն, որ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ամբերդ գյուղի բնակիչ Արմենակ Հրաչիկի Միսակյանը դիմել է Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ամբերդ գյուղի Կոմիտասի փողոց թիվ 20 բնակելի տուն /04-008-0013-0015 կադաստրային ծածկագիր /հասցեում գտնվող իրեն պատկանող / ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր 07․03․2024թ․ սեղանամատյան 1250 / 0.08 հա հողամասի և նրա վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ իրավունքները վերականգնելու խնդրանքով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի համայնքի Ամբերդ գյուղի Կոմիտասի փողոց թիվ 20 բնակելի տուն /04-008-0013-0015 կադաստրային ծածկագիր / գույքային միավորների նկատմամբ քաղաքացի Արմենակ Հրաչիկի Միսակյանի /ծնված 26.02.1965թ/ գույքային իրավունքները՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը օրինական 0.0681 հա փաստացի օգտագործվող հողամասի վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ / բնակելի տուն՝ 50ք/մ մակերեսով կառուցված 1960թ., բնակելի տուն ծածկ՝ 17,40ք/մ մակերեսով կառուցված 1998թ., թռչնանոց՝ 33,1ք/մ մակերեսով կառուցված 1975թ․ ։
2.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան որակավորում ստացած անձի կողմից:
3.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեին գրանցել Արմենակ Հրաչիկի Միսակյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի, հողամասում առկա բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
4. Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ամբերդ գյուղի 04-008-0013-0015 կադաստրային ծածկագրով հողամասին տալ նոր հասցե՝ Արմավիրի մարզ Խոյ համայնք գյուղ Ամբերդ, Կոմիտասի փողոց թիվ 20 բնակելի տուն:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: