Ղեկավարվելով << Տեղական ինքնակառավարման մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթներով, նկատի ունենալով, որ հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով քաղաքացի Սամվել Հովհաննեսի Սիմոնյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Ճանաչել Արմավիրի մարզի, Խոյ համայնքի Շահումյան գյուղում /04-077-0376-0024 կադաստրային ծածկագիր/ գտնվող Սամվել Հովհաննեսի Սիմոնյանին, / հիմք՝համաձայն ՀՍՍՀ մինիստրների խորհրդի 1988 թվականի մարտի 29-ի նո. 163 Էջմիածնի շրջսովետի գործկոմի արխիվային տեղեկանք/ պատկանող 0,06 հա օրինական հողամասին կից ավել օգտագործվող 0,0025 հա հողամասի նկատմամբ քաղաքացի Սամվել Հովհաննեսի Սիմոնյանի սեփականության իրավունքը։
2․Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետություն կադաստրի կոմիտեի կողմից:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։