Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ, 50-րդ կետերով և հիմք ընդունելով Մեսրոպ Սիմոնի Իգիթյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Մրգաստան գյուղի վարչական տարածքում գտնվող 04-068-0010-0007 կադաստրային ծածկագրի բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասից կատարել գույքիբաժանում, նրանից առանձնացված՝ 04-068-0010- ծածկագրի՝ 0,0371 հա հողամասին տալ՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, Մրգաստան գյուղ, 2-րդ փողոց թիվ 3/1 բնակելի տուն հասցեն, իսկ 04-068-0010- ծածակագրի 0,1899 հա հողամասին տալ՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, Մրգաստան գյուղ, 1-ին փողոց թիվ 4 բնակելի տուն հասցե ։
2․Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե՝ պետական գրանցման համար։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։