Այսօր: Կիրակի, 20 Ապրիլի 2025թ.
Խոյի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԽՈՅ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 49-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՆՈՐԻԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Խոյ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Արմավիրի մարզպետ ԱՄեխակյանի 2025 թվականի մարտի 28-ի  թիվ 01/7/02422-2025 գրությամբ ներկայացված Հայաստանի Հանրապետության  վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության  համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 2/փ-102 եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Մրգաստան  գյուղի բնակիչ՝ Կարեն Գևորգի Հակոբյանի  2025 թվականի փետրվարի  17-ի դիմումը 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 

1. Հայաստանի  Հանրապետության  Արմավիրի  մարզի Խոյ համայնքի Մրգաստան  գյուղի վարչական տարածքում գտնվող, Կարեն Գևորգի Հակոբյանի սեփականությունը հանդիսացող, 04-068-0039-0030 կադաստրային ծածկագրի, 0,2155 հա մակերեսով  գյուղատնտեսական նպատակային նշանակության  վարելահող գործառնական նշանակության  հողամասը փոխադրել բնակավայրերի  նպատակային  նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության կատեգորիայի, մեկ հարկանի բնակելի տուն և  պարիսպ  կառուցելու նպատակով։

2 Փոփոխման արդյունքում առաջացած հողամասի համար սահմանված վճարը կազմում է 741320(յոթ հարյուր քառասուն մեկ հազար երեք հարյուր քսան) ՀՀ դրամ։




ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԼՅՈՒԴՎԻԿ ՅԱՅԼՈՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՈՒՇ ԳԱԼՍՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գ․Գեղակերտ, Մ․Մաշտոցի 30
060888999
khoy.community@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53004214@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԽՈՅԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner