Ղեկավարելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին ձթ-րդ կետով, <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման N 1 հավելվածի 28-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով «Ջիբրեյն» ՍՊ ընկերության ներկայացված դիմումի հիման վրա կայացած հանրային լսման արձանագրությունը․ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Տալ նախնական համաձայնություն «Ջիբրեյն» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք գյուղի Հ․ Պարոնյան փողոց 72/1 հասցեում արևային ֆոտովոլտային էլեկտարակայանի կառուցման աշխատանքների իրականացման համար։ |