Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24 կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 1066-Ն որոշման հավելված 1-ով հաստատված կարգի 5-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանի 2025 թվականի մարտի 21-ի թիվ N 01/14/02217-2025 գրությամբ ներկայացված եզրակացությունը և Ամբերդ գյուղի բնակիչներ Հերմինե Աղասու Դավթյանի, Ռուսյա Մնացականի Դավթյանի դիմումը։
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․ Հերմինե Աղասու Դավթյանին, Ռուսյա Մնացականի Դավթյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ամբերդ գյուղի վարչական տարածքում գտնվող 04-008-0114-0016 կադաստրային ծածկագրով 0․33 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության բազմամյա կորիզավոր տնկարկ գործառնական նշանակության բարձրարժեք հողատեսքը, փոխադրել ավելի ցածրարժեք հողատեսքի՝ գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող գործառնական նշանակության։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։