Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 24-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 35-րդ, 50-րդ կետերով և հիմք ընդունելով Սուսան Կարապետի Կարապետյանի դիմումը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1․Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Հայթաղ գյուղի վարչական տարածքում գտնվող 04-055-0023-0007 և 04-055-0023-0012 կադաստրային ծածկագրերով անշարժ գույքերը միավորել և տալ մեկ հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, Հայթաղ գյուղ, Մ. Մաշտոցի փողոց թիվ 3/3 խանութ հասցե։
2․Սույն որոշումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե՝ պետական գրանցման համար։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։