Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդհոդվածի առաջին մասի 24-րդկետով, հաշվի առնելով այն, որ բնակելի տունը և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունները բավարարում են <<Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> ՀայաստանիՀանրապետության օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջները, բնակելի տունը և շենք-շինությունները կառուցվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, կառույցները չեն հակասում քաղաքաշինական նորմերը և չեն առաջացնում սերվիտուտ, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և սեփականության իրավունքի ճանաչումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, հիմք ընդունելով այն, որ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած գյուղի բնակիչներ Համո Ֆայզոյի Խդրյանը, Կարինե Ջամալի Խդրյանը, Խդր Համոյի Խդրյանը և Փորսոր Համոյի Խդրյանը դիմել են Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած գյուղի 17-րդ փողոց 5 բնակելի տուն /04-014-0038-0005 կադաստրային ծածկագիր /հասցեում գտնվող իրենց պատկանող / ըստ Արմավիրի մարզի Արագած համայնքի տնտեսությունների 5/578 գրքի քաղվածքի և սեփականաշնորհման հանձնաժողովի 1991 թվականի մարտի 31-ի N 6 որոշման/ 0,11 հա հողամասի և նրա վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ իրավունքները վերականգնելու խնդրանքով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած գյուղի 17-րդ փողոց 5 բնակելի տուն /04-014-0038-0005 կադաստրային ծածկագիր /գույքային միավորների նկատմամբ քաղաքացի Համո Ֆայզոյի Խդրյանի /ծնված 18.01.1966թ/, Կարինե Ջամալի Խդրյանի /ծնված 27.07.1972թ/, Խդր Համոյի Խդրյանի /ծնված 01.02.1990թ/ և Փորսոր Համոյի Խդրյանի /ծնված 19.09.1991թ/ գույքային իրավունքները՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը օրինական 0,11 հա և դրան կից 0,0130 հա ավել օգտագործվող հողամասի վրա կառուցված բնակելի տան և բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ / անասնաշենք՝ 94,20 ք/մ մակերեսով կառուցված՝ 1985թ. և ավտոտնակ՝ 37,70 ք/մ մակերեսով կառուցված՝ 1985թ․/։
2.Շենք-շինությունների մակերեսները ենթակա են ճշտման համապատասխան որակավորում ստացած անձի կողմից:
3.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեին գրանցել Համո Ֆայզոյի Խդրյանի, Կարինե Ջամալի Խդրյանի, Խդր Համոյի Խդրյանի և Փորսոր Համոյի Խդրյանի սեփականության իրավունքը սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի, հողամասում առկա բնակելի տան, բնակելի նշանակության օժանդակ շենք-շինությունների նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
4. Արմավիրի մարզի Խոյ համայնքի Արագած գյուղի 04-014-0038-0005 կադաստրային ծածկագրով հողամասին տալ նոր հասցե՝ Արմավիրի մարզ Խոյ համայնք Արագած գյուղ, 17-րդ փողոց թիվ 5 բնակելի տուն։
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: