Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյ համայնքի ղեկավար Լյուդվիկ Յայլոյանս, քննության առնելով վարչական վարույթի գործը՝ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծաղկունք գյուղի բնակիչ Զաքար Զալիկոյի Սարգսյանի կողմից՝ իրեն սեփականության իրավունքով պատկանող շարժական գույքի /փոխադրամիջոցի/ նկատմամբ հարկային պարտավորությունները չկատարելու մասին, պարզեցի՝
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի աշխատակազմի Իրավաբանական, սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժնի կողմից Զաքար Զալիկոյի Սարգսյանի /հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Խոյ համայնք, գյուղ Ծաղկունք, Պարոնյան փողոց, 34 տուն/ նկատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1–ին մասի «բ» կետի հիմքով հարուցվել է վարչական վարույթ վերջինիս սեփականության իրավունքով պատկանող փոխադրամիջոցի՝ MERCEDES-BENZ E 320 մակնիշի 77ZS101 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի նկատմամբ հարկային պարտավորությունները չկատարելու մասին, որի արդյունքում 2024 թվականի դեկտեմբերի 16-ի դրությամբ կուտակվել է 520303 /հինգ հարյուր քսան հազար երեք հարյուր երեք / ՀՀ դրամ պարտք։
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Զաքար Զալիկոյի Սարգսյանը՝«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով պատշաճ կերպով ծանուցվելուց հետո վերջինիս կողմից չի ներկայացվել պնդում լսում անցկացնելու անհրաժեշտության մասին, վարչական վարույթի լսում չի անցկացվել:
Ներկայացվել է դիմում՝ ժամանակացույց կազմելու վերաբերյալ։
Արդյունքում՝ Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի և Զաքար Զալիկոյի Սարգսյանի միջև կնքվել է վճարման ժամանակացույց՝ տասը ամիս ժամկետով։
Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1–ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 2–րդ մասի 2-րդ պարբերությամբ, որի համաձայն՝ վարչական վարույթը կարող է կասեցվել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Զաքար Զալիկոյի Սարգսյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը կասեցնել 2025 թվականի փետրվարի 21-ին կազմված ժամանակացույցի վերջնաժամկետով՝ 2025 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ։
2. Վարչական վարույթը կասեցնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով։
3. Ժամանակացույցով սահմանված վճարման ժամկետները խախտելու դեպքում վերսկսել վարույթը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից կամ հրապարակման պահից կամ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակելու միջոցով: